Sunday, December 21, 2014

Ադամանդը

Այսպիսինն են նաև մեր հերոսները Քասիմը` և Մարիան։ Սա մարդկային կյանքի չկայացած մի պատմություն է,որ չի թողնի անտարբեր  և ոչ` ոքի։ Ես հասկացա, որ գործ ունենք տարբեր աշխարհների ու բնավորության տարբեր  գծեր  ունեցող այս զույգի հետ։ Քասիմը` լինելով շնորհալի ադամանդագործ, ազնիվ մի մարդ, որն հեռու էր առևտրականի հոգեբանությունից և արհեստում ձեռքի շնորք ու հմտություն ունենալով ապրում էր ծանր պայմաններում։ Նրան խանգարում էր հարստության նկատմամբ անտարբոր լինելը և որևէ հարցում նկատմամբ վճռական որոշում կայացնելը։ Այս, իր գործին նվիրված մարդը, որն այնքան էր սիրում կնոջն և ցանկանում նրան երջանկացնել։ Աշխատում էր օր ու գիշեր չհետեվելով իր առողզությանը, միայն գոհացնի նրան։ Կինն էլ, այնքան էր տարված ադամանդների փայլով, և քանի որ կորցրել էր շքեղության նկատմամբ իր երազանքը այլեվս սպասելիք չունենալով, հետևելով ամուսնու աշխատանքը նա հետզհետէ  սիրեց ոսկերչի գործը, Մարիան կրքոտությամբ էր հետևվում քարերն ագուցելու գործին։ Իսկ  դա իհարկե թողեց իր հետևանքը  նրանց հարաբերություններում։ Լինում են պահեր, երբ այլեվս Քասիմի համար անհնարին էր դառնում համբերատար լինել և հանդուրժել կնոջ հիվանդակին սերը դեպի այդ փայլուն զարդերը։ Իսկ վերջին դեպքը, որ անցել էր սահմանագիծը այն մեծ ադամանդներ էր, որն էլ պետք է դառնար նրա կյանքի վերջակետը։ Այդ անհասկանալի վերջաբանը, որը հուզում էր ընթերցողին և ինձ, գալիս է ասելու որ աշխարհում ավելի թանկարժեք բան չկա, քան կյանքը։ Դա էր պատձառը, որ ապրում էր արհեստանոցին կցակառույց բնակարանում, հիվանդոտ, անձգտում։  Այս բնավորության գծերն էին պատճառը,  որ սխալ ընտրություն էր կատարել կյանքի ընկեր գտնելու հարցում։ Փողոցային ծագումով և իր գեղեցկությամբ աչքի ընկնող նրա երիտասարդ կինը, ընտրել էր երեսունհինգ տարեկան մի ազնիվ մարդու, քանի որ քսան տարեկան դառնալով և արտաքին վտանգներից խուսափելով ստիպված համաձայնվել էր նրա կինը դառնալ։ Ահա այսպիսի տարբեր մարդիկ պետք է ապրեին մի հարկի տակ ուստի ամուսինները կյանքի ընթացքում` Մարիան նրա հիվանդոտ սերը դրդեց իրեն այդքան սիրող հրաշալի մարդուն հրեշավոր արարքին։ Նա լուռ քարացած դեմքով հրաժեշտ տվեց սիրելի կնոջը` Մարիային իր իսկ սիրած ադամանդը։

No comments:

Post a Comment