Sunday, December 21, 2014

Ադամանդը

Այսպիսինն են նաև մեր հերոսները Քասիմը` և Մարիան։ Սա մարդկային կյանքի չկայացած մի պատմություն է,որ չի թողնի անտարբեր  և ոչ` ոքի։ Ես հասկացա, որ գործ ունենք տարբեր աշխարհների ու բնավորության տարբեր  գծեր  ունեցող այս զույգի հետ։ Քասիմը` լինելով շնորհալի ադամանդագործ, ազնիվ մի մարդ, որն հեռու էր առևտրականի հոգեբանությունից և արհեստում ձեռքի շնորք ու հմտություն ունենալով ապրում էր ծանր պայմաններում։ Նրան խանգարում էր հարստության նկատմամբ անտարբոր լինելը և որևէ հարցում նկատմամբ վճռական որոշում կայացնելը։ Այս, իր գործին նվիրված մարդը, որն այնքան էր սիրում կնոջն և ցանկանում նրան երջանկացնել։ Աշխատում էր օր ու գիշեր չհետեվելով իր առողզությանը, միայն գոհացնի նրան։ Կինն էլ, այնքան էր տարված ադամանդների փայլով, և քանի որ կորցրել էր շքեղության նկատմամբ իր երազանքը այլեվս սպասելիք չունենալով, հետևելով ամուսնու աշխատանքը նա հետզհետէ  սիրեց ոսկերչի գործը, Մարիան կրքոտությամբ էր հետևվում քարերն ագուցելու գործին։ Իսկ  դա իհարկե թողեց իր հետևանքը  նրանց հարաբերություններում։ Լինում են պահեր, երբ այլեվս Քասիմի համար անհնարին էր դառնում համբերատար լինել և հանդուրժել կնոջ հիվանդակին սերը դեպի այդ փայլուն զարդերը։ Իսկ վերջին դեպքը, որ անցել էր սահմանագիծը այն մեծ ադամանդներ էր, որն էլ պետք է դառնար նրա կյանքի վերջակետը։ Այդ անհասկանալի վերջաբանը, որը հուզում էր ընթերցողին և ինձ, գալիս է ասելու որ աշխարհում ավելի թանկարժեք բան չկա, քան կյանքը։ Դա էր պատձառը, որ ապրում էր արհեստանոցին կցակառույց բնակարանում, հիվանդոտ, անձգտում։  Այս բնավորության գծերն էին պատճառը,  որ սխալ ընտրություն էր կատարել կյանքի ընկեր գտնելու հարցում։ Փողոցային ծագումով և իր գեղեցկությամբ աչքի ընկնող նրա երիտասարդ կինը, ընտրել էր երեսունհինգ տարեկան մի ազնիվ մարդու, քանի որ քսան տարեկան դառնալով և արտաքին վտանգներից խուսափելով ստիպված համաձայնվել էր նրա կինը դառնալ։ Ահա այսպիսի տարբեր մարդիկ պետք է ապրեին մի հարկի տակ ուստի ամուսինները կյանքի ընթացքում` Մարիան նրա հիվանդոտ սերը դրդեց իրեն այդքան սիրող հրաշալի մարդուն հրեշավոր արարքին։ Նա լուռ քարացած դեմքով հրաժեշտ տվեց սիրելի կնոջը` Մարիային իր իսկ սիրած ադամանդը։

Ալպիական մանուշակ

Ատամնաձև, սպիտակ, բարձր, երկաթե, խոնարհված, խրված, երկաթյա, կապույտ, նեղ, սպիտակ,քարե, քարե, սրածայր, պողպատե, ալպիական, կարմիր,ծիրանի գույն, ալպիական, գունավոր, ծիրանագույն, կապույտ, քարե, կարկատած, ալպիական, այծի, մելամաղձոտ ու հուսահատ,ամայի, տխուր, հեռավոր, նստած, Առաջին, մագաղաթյա, իշխանական, զրահապատ, երկաթյա ուսյալ, մագաղաթյա ՝, եղեգնյա, հնօրյա դժվար երբեմնի տերերը, կիսամերկ, Ֆետրե երկրորդ հաստ սրածայր գեղեցիկ մամռապատ, թաղված տաշած փորագիր, Երրորդ Ֆետրե սրածայր, հզոր կեռ արնագույն ահեղ, ոսկե, ինքնիրեն, ալպիական ծիրանի գույն, ընդարձակ քարերին փաթաթված բուսած գրերի, սև թավիշե երկար նարնջագույն, փայլուն սպիտակ, երկար ջարդված, մակաղած գիշերային ալպիական, հոտավետ ալպիական։

Monday, November 24, 2014

Օրասիո Կիրոգայի «Պատմություններ սիրո խենթության և մահվան մասին»

Ես կարդացի այս պատմվածքը:Այն շատ  հետեքրքիր էր և հուզիչ:Այդ շան պատճառով մարդը խելագարվում է:Ինձ հիմնականում, դուր եկավ նրա շարունակությունը:Կարդալուց ինձ մոտ տարբեր զգացմունքներ առաջացան այդ պատճառով էլ ես հավանեցի այս պատմվածքը:

Monday, November 17, 2014

Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ 

 ԶՈՀՐԱՊ Գրիգոր Խաչիկի (26 6.1861, Կ. Պոլիս - 1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, հրապարակախոս, փաստաբան-իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ։ 
Ավարտել է Կ. Պոլսի ֆրանսիական երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ստանալով երկրաչափի (1879) և իրավաբանի (1882) մասնագիտություններ։ Դեռևս պատանի՝ ընտրվել է Ասիական ընկերության նախագահ, մասնակցել Հայոց միացյալ ընկերության գործունեությանը։ 1883-ից զբաղվել է փաստաբանությամբ, միաժամանակ իրավագիտություն դասավանդել Կ. Պոլսի համալսարանում։ 1895-96-ի հայկական կոտորածների օրերին հանդես է եկել հայ քաղաքական ամբաստանյալների, դրանից առաջ՝ զեյթունցի հայերի, իսկ 1905– ին՝ մի բուլղար հեղափոխականի պաշտպանությամբ։ Քաղաքական ակտիվության համար զրկվել է փաստաբանությամբ զբաղվելու իրավունքից։ 1908-ին մեկնել Է Փարիզ, իսկ երիտթուրքերի պետական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս: 1908-ին ընտրվել է օսմանական խորհրդարանի անդամ և ազգային ժողովի երեսփոխան: Զոհրապը քաղաքացիական բացառիկ արիություն է դրսևորել Ադանայի կոտորածի (1909) ժամանակ, իսկ 1911-ին հուշագիր ուղարկել թուրք վարչապետին՝ պահանջելով վերջ տալ հայերի նկատմամբ իթթիհատական կառավարության համիդյան մեթոդներին։ Զոհրապը հրատարակել է իրավագիտական երկու (1908-ին՝ Փարիզում՝ ֆրանսերեն, 1909-ին՝ Կ. Պոլսում՝ թուրքերեն), իսկ 1913-ին Փարիզում Մարսել Լեա ծածկանունով՝ «Հայկական հարցը վավերագրերի լույսի տակ»:
(ֆրանսերեն) աշխատությունները։ 1892-93-ին Հ. Ասատուրի հետ հրատարակել է «Մասիս» գրական հանդեսը, 1898-ին Սիպիլի և Հ. Ասատուրի հետ՝ համանուն թերթը։ Աշխատակցել է «Հայրենիք», «Արևելք», «Ազատամարտ» և այլ պարբերականների։ Զոհրապը բազմաժանր գրող է (բանաստեղծություն, վեպ, նորավեպ, գրական դիմանկար, ակնարկ, հրապարակախոսություն)։ Ճանաչում է ձեռք բերել «Անհետացած սերունդ մը» (1887) իրապաշտական վեպով։ Հատկապես ուշագրավ են Զոհրապի նորավեպերը, որոնք լույս են տեսել երեք ժողովածուով՝ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կեանքը ինչպէս որ է» և «Լուռ ցաւեր» (երկուսն էլ՝ 1911), որոնցում Զոհրապը կերտել է բազմաթիվ իրապաշտական կերպարներ, բացահայտել մարդկային ողբերգության սոցիալական ակունքները («Ճիտին պարտքը», «Մագթաղինեն», «Այրին», «Փոստալը»), սիրո թեման քննել մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի ներքո. («Այինկա», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի», «Զաբուղոն», «Ճերյան»), անդրադարձել կյանքի և մահվան, մարդու ներաշխարհի անլուծելի առեղծվածներին («Երջանիկ մահը», «Մյուսը», «Կարծեմ թե»)։ 

Thursday, November 13, 2014

էկոլոգիա

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվողօգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:
Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում:

Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:  Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է:  

Բնական գազ.

Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև  օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%:Ի՞նչ են իրենցից ներկայացնում այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, ինչպիսի՞ զարգացման հեռանկարներ ունի  այն մեր երկրում: Աշխարհի շատ երկրներում դրանց օգտագործումը նպաստում է մեծ չափով էներգիայի խնայողությանը:
Այլընտրանքային էներգետիկան, որպես էներգիայի արտադրման առանձին ճյուղ, ավանդականից տարբերվում է նրանով, որ այստեղ օգտագործվում է քամու, արեւային ջերմության, բիոզանգվածից առաջացող գազի, նաեւ ֆոտոէլեկտրական էֆֆեկտի երեւույթը, որի միջոցով արեւի լուսային էներգիան վերածվում է էլեկտրականի: Նշված այլընտրանքային էներգետիկ միջոցներից ամենաարդյունավետներն են արեւի ջերմային եւ քամուց ստացվող էներգիաները:Առավել արդյունավետությունը կայանում է նրանում, որ Հողմակայանի միջոցով քամուց ստացվող էներգիան հողմակայանի կողմից օգտագործվում է 40-50%-ով. այսինքն` քամու էներգիայի 40-50%-ը վերածվում է հողմանիվի պտտական շարժման: Խոսքն այն հողմանիվների մասին է, որի պտտման առանցքը զուգահեռ է քամու շարժման ուղղությանը: Ժամանակակից սարքերը կարող են կլանել արեւի ջերմային էներգիան 80-90%-ով: Մնացած դեպքերում էներգիայի ստացման արդյունավետությունը շատ փոքր է:
-Ի տարբերություն էներգիայի ստացման ավանդական աղբյուրների (ջերմային, էլեկտրաէներգիա), որոնք կարող են մեծ չափով վնասել շրջապատին, այս միջոցների օգտագործման դեպքում շրջակա միջավայր արտանետումները բացառվում են: Արեւի, նաեւ քամու էներգիան օգտագործելու համար անհրաժեշտ են ոչ բարդ սարքեր: Միայն դրանց համար պետք է վճարել: Դրանք բավականին երկար ժամանակ դիմացկուն են մնում: Առավել քիչ ենք վճարում արեւի ջերմային էներգիան օգտագործող սարքի համար: Փոքր հզորությամբ`




 

Sunday, November 9, 2014

English









 Dialogue.

1.Where do you love?
- I live in Erewan.
2.what do you do?
- im a schoolboy.
3.what foreign language do you learn?
- i learn english.
4.do you read many english books?
- No i don't read many books.
5.do you often  speak English after  the lessons?
- After the lessons  we speak Armenian.
6.Do you speak Armenian or English at home.
- i speak Armenian at home.


During the lesson.
 
We speak English to our teacher and sometimes Armenian. We read our text-book,translate sentences and do a lot of exercises. 



Monday, November 3, 2014

«Ալիքը և Ժայռը»

Ժամանակին մի ալիք է եղել, որը սիրել է ինչ-որ տեղ ծովում, ասենք, Կապրիի ծովածոցում գտնվող մի ժայռի: Նա փարվել է ժայռին իր փրփուրներով ու ցայտքերով, համբուրել է նրան գիշեր ու ցերեկ, գրկել է նրան իր ճերմակ ձեռքերով: Նա հառաչել է, արտասվել և աղերսել ժայռին, որ սա իր մոտ գնա: Այդ ալիքը սիրել է ժայռին, անվերջ զարնվել է նրան և դանդաղ մաշել հիմքը: Եվ ահա մի օր հիմքից արդեն քայքայված ժայռը տապալվել և ընկել է ալիքի գիրկը:
-Եվ հանկարծ ժայռը չքացել է: Այլևս չկար նա, ում հետ ալիքը խոսում էր, ում սիրում էր, և ում համար թախծում էր ալիքը: Հիմա ժայռը դարձել էր ընդամենը քարի մի բեկոր, որ սուզվել էր ծովի հատակը և մնացել այնտեղ ընկած: Ալիքը հիասթափված ու խաբված էր զգում իրեն և շուտով իր համար մի նոր ժայռ գտավ:
Դա ինչ է նշանակում: Ժայռը պետք է ժայռ մնար:
-Այդպես են ասում միշտ ալիքները: Բայց այն, ինչ շարժուն է, ավելի է ուժեղ, քան այն, ինչ անշարժ է: Ջուրն ավելի է ուժեղ, քան ժայռը:

Monday, October 27, 2014

Քրիստման Էրստրյոմ/Բամբուկե լապտերիկ

Գիրքը հրատարակվել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966 թվականին: Թարգմանությունը Հովհ. Ն. Ագուլյանի: Ստորև ներկայացվում է գրքի 
«Հեղինակի կողմից» առաջաբանը:




Հիսուն տարի առաջ մի հոռետես գրող հայտարարեց, թե ծաղիկների ճապոնական հռչակավոր տոները շուտով բոլորովին կվերանան։ Վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բուռն զարգացումը, իհարկե, արմատապես փոխեց Ճապոնիայի կյանքը, բայց ավանդական տոները շարունակվեցին, թեև այլ ձևով։ Փոխանակ հազարամյա տաճարի ստվերում շնչելով անցած հարյուրամյակների բուրմունքը, մարդ հանձնվի խաղաղ խորհրդածությունների կամ, հենվելով հնադարյան քարե լապտերին, հրճվի լոտոսի ծաղիկներով, որոնք տարածվում են դեպի գինգկո ծառի՝ խորհրդավորությամբ լի ճյուղերը, Տոկիոյում այժմ տոմս են գնում գերճեպընթացի համար, վեց ժամ անընդհատ ճանապարհ են անցնում Ֆուձիի շուրջը պտույտ գործող ուղիով՝ ժամում 175 կիլոմետր արագությամբ, գրոհում են աղաղակող բարձրախոս ունեցող գերժամանակակից ավտոբուսի վրա և 50 հազար այլ մարդկանց հետ միասին սլանում դեպի այգիները, ուր դեռևս պահպանվել է լոտոսը։ Այստեղ պատվիրում են գարեջուր ու վիսկի, երաժշտություն, հրավիրում են պարող կանանց, հիանում ծաղկող լոտոսով (բարեբախտաբար այն պաշտպանված է ցանկապատով), խռնվում են (մի քանի րոպե) «շտապ օգնության» մեքենաների մոտ, որոնք փոխադրում են ուժասպառված և հրհրոցից խեղանդամված լոտոսի սիրահարներին, նորից են գրոհում ավտոբուսի վրա և երեկոյան ճեպընթացով վերադառնում Տոկիո։ Տարեկան մեկ անգամ կատարված այսպիսի «ուխտագնացությունը» սովորաբար բավական է լինում, մնացած ժամանակը ծախսվում է հաջորդ ուղևորությունը նախապատրաստելու վրա։ Այսպիսով, Ճապոնիայի համար բնորոշ է նորագույն տեխնիկայի, գերբնակվածություն, գերժամանակակից տրանսպորտի, լոտոսի ծաղիկների և երկհազարամյա կուլտուրայի զուգակցումը։ Ասում են, որ Ճապոնիան յուրացրել է տեխնիկայի նոր նվաճումներից լավագույնը, ընդսմին պահպանելով իր կուլտուրայի լավագույնը։ Իրոք, ժամանակակից տեխնիկան և ճապոնական կուլտուրան ապրում են կողք-կողքի։


Վերցնենք Տոկիոյի ծառայողին, որը ամեն օր, առավոտվա ժամը 9-ին, գալիս է ծառայության։ Նա հագնված է արևմտյան ձևով՝ շլացուցիչ սպիտակ վերնաշապիկ, խնամքով կապած փողկապ, լավ արդուկած կոստյում։
Եթե նա մասնագիտությամբ քիմիկոս է, ապա աշխատանքային օրվա ընթացքում բարդ անալիզներ է կատարում, հնարամիտ դիագրամներ գծում, մի խոսքով, գիտական լուրջ խնդիրներ է լուծում։
Իսկ երեկոյան, տուն գալուց հետո, նա հանդես է գալիս ճապոնական կենցաղի համար բնորոշ իրադրության մեջ։ Տունը շինված է թղթից ու փայտից։ Հենց որ տանտերը շեմքից ներս է մտնում, հանում է կոշիկները, հագնում կիմոնո, նստում է հատակին՝ ցածլիկ սեղանի մոտ, սև լաքած փայտիկներով բրինձ է ուտում, ընթրիքից հետո պառկում է հատակին գցած դեղին ծղոտե խսրի վրա քնելու։ Նման խսիրներ կարելի է տեսնել ճապոնական ամեն մի ընտանիքում։ Ճապոնական հազարամյա տիկնիկային ինտերյերին ասես խիստ հակադրվում է սենյակի անկյունում դրված հեռուստացույցը։
Թե՛ մարդկանց մտածողության և թե այս կամ այն իրադարձության մեջ, ամենուրեք նկատելի են հակադրությունները ավանդական ճապոնականի և ժամանակակցի միջև։ Ոչ միայն խոշոր քաղաքները, այլև ամբողջ երկիրը հիշեցնում է ծխացող հրաբուխ, թղթի ու բամբուկի մեջ փաթաթված յուրատեսակ մի ֆուձի։ Երկհազարամյա բամբուկը և աստվածացման ու պաշտամունքի առարկա դարձած բարակ, նուրբ թուղթը (տների թղթե պատերը, թղթե լապտերները այգիներում, եկեղեցական պարեր կատարողների հովանոցները, այս ամենը միանգամից բռնկված է խռնվածության, հապճեպության, տեխնիկայի, հրհրոցի, վազքի հրաբխային ժայթքմամբ։
Իմ գրքի նպատակն է՝ փորձել ընթերցողին պատկերացում տալ մեր օրերի Ճապոնիայի մասին։ Քաղաքականությունը ինձ չի հրապուրում, տնտեսագիտությունից գլուխ չեմ հանում։ Իսկ դրանք այնպիսի հանգամանքներ են, որոնք, ավաղ, մեծ գլխացավանք են պատճառում ինձ։ Ես ուզում էի մի փոքր պատմել Ճապոնիայի մարդկանց մասին, նրանց առօրյայի, բնակչության կուտակվածաթյան, թայֆունների, տոնակատարությունների, քաղաքի ու գյուղի, ուրախության, երջանկության և վշտի մասին։
Ճապոնական կառավարության թոշակն ստանալով, ես երկու տարի անց եմ կացրել Ճապոնիայում։ Ուսումնասիրել եմ ճապոնական կուլտուրայի պատմությունը, պարապել ճապոներեն լեզվով։ Առաջին տարին ապրել եմ Տոկիոյում, երկրորդ տարին՝ Կիոտոյում։ Ժամանակի մոտավորապես կեսն անց եմ կացրել երկրում ճանապարհորդություններ կատարելով։ Իմ հաշվին ուղևորություններ եմ կատարել դեպի Ֆիլիպինյան կղզիները, Հոնկոնգ, Չինական Ժողովրդական Ռեսպուբլիկա, Հնդկաչին և Հնդկաստան։
Եթե այս գիրքը օգնի վերացնելու որոշ ոչ ճիշտ պատկերացումները Ճապոնիայի մասին, ապա ես հասած կլինեմ իմ նպատակին։

Wednesday, October 15, 2014

Ալպիական մանուշակ

 Ատամնաձև, սպիտակ, բարձր, երկաթե, խոնարհված, խրված, երկաթյա, կապույտ, նեղ, սպիտակ,քարե, քարե, սրածայր, պողպատե, ալպիական, կարմիր,ծիրանի գույն, ալպիական, գունավոր, ծիրանագույն, կապույտ, քարե, կարկատած, ալպիական, այծի, մելամաղձոտ ու հուսահատ,ամայի, տխուր, հեռավոր, նստած, Առաջին, մագաղաթյա, իշխանական, զրահապատ, երկաթյա ուսյալ, մագաղաթյա ՝, եղեգնյա, հնօրյա դժվար երբեմնի տերերը, կիսամերկ, Ֆետրե երկրորդ հաստ սրածայր գեղեցիկ մամռապատ, թաղված տաշած փորագիր, Երրորդ Ֆետրե սրածայր, հզոր կեռ արնագույն ահեղ, ոսկե, ինքնիրեն, ալպիական ծիրանի գույն, ընդարձակ քարերին փաթաթված բուսած գրերի, սև թավիշե երկար նարնջագույն, փայլուն սպիտակ, երկար ջարդված, մակաղած գիշերային ալպիական, հոտավետ ալպիական։

«Ադամանդ»

Այս պատմվածքը կարդալով հասկացա, որ այս աշխարհում գոյություն ունեն շատ տարբեր մտածելակերպի տեր մարդիկ: Իմ կարծիքով այս պատմության մեջ երկուսն էլ  ունեին իրենց մեղքի բաժինը:Քասիմը այնքանով էր մեղավոր, որ այդ փողոցային ծագումով կնոջը այդքան արտոնություններ էր տվել,իսկ Մարիան չգնահատելով ամուսնու  համեստությունը հաճախ չարաշահում էր այն:Մարիան շատ գոռոզ և շահամոլ կին էր, նա մտածում էր միայն իր ադամանդների և հագուստների մասին, առհամարելով իր ամուսնու տանջանքները:Քասիմը համբերող էր, հանդուրժող, հանգիստ:Բայց ինչքան էլ համբերություն ունենար, մեկ է, մի օր նրա բաժակն էլ էր լցվելու: Եվ այդ օրը եկավ:Մարիան իր ադամանդներով հանդերց քանդեց իր ընտանիքը:Այս պատմվածքից կարելի է հետեվություն վերցնել, որ ամեն ոք պետք է իր ունեցածը գնահատի և երբեք աչք չդնի ուրիշի ունեցվածքին:

Wednesday, October 8, 2014

Զաբուղոն վերլուծություն

Ինձ համար այս պատմության միակ մեղավորը Վասիլիկն էր ։ Նրա արարքը,դավաճանությունը ինձ համար ամենամեծ մեղքն է։ Եվ նա ոչ միայն դավաճանեց Զաբուղոնին ,նաև մատնեց,որի մեջ ես ոչմի իմաստ չեմ տեսնում ։Գոնե հանուն այն սիրո որ զգացել էր Զաբուղոնի հանդեպ,պետք է այդպես չվարվեր։Մի խոսքով պատմության գլխավոր մեղավորը Վասիլիկն էր։