Thursday, November 13, 2014

էկոլոգիա

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվողօգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:
Ածուխը երեք հիմնական վառելիքներից ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և միևնույն ժամանակ ամենավտանգավորն է շրջակա միջավայրի համար:  Ածխի այրումից  մթնոլորտում առաջանում է ածխածնի քանակությունը, որը հանգեցնում է ջերմոցային էֆեկտի ուժեղացմանը, գլոբալ տաքացմանը, թթվային անձրևների առաջացմանը: Ածխի հանումը հանքերից կատարվում է երկու եղանակով՝ բաց և ստորգետնյա:  Ստորգետնյա եղանակով մարդիկ փորում են գետինը, իսկ գետնի տակ առաջանում են դատարկություններ, որը ժամանակի ընթացքում փլուզման պատճառ է դառնում:

Նավթը համարվում է ամենակարևոր վառելիքային ռեսուրս, քանի որ նավթի վերամշակումից ստանում են ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտների համար վառելանյութ: Նավթը արդյունահանում են և ծովի հատակից և երկրի կեղևում գտնվող նավթածին շերտերից: Նավթ արդյունահանելու համար մարդիկ փորում են հորատանցքեր, որպեսզի հասնեն նավթին: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում և դրա համար անհրաժեշտ է լինում փորել մի քանի կիլոմետրանոց հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում:  Նավթը տեղափոխվում է նավթամուղներով և նավերով: Դա վտանգավոր է, քանի որ լինում են դեպքեր, երբ նավեր են շրջվում, կամ նավթամուղն է վնասվում և օվկիանոսի ջուրը աղտոտվում է:  

Բնական գազ.

Բնական գազը ամենամաքուր, ամենահարմար, օգտագործելու համար հարմար վառելանյութ է: Բնական գազով հարուստ է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ և այլ երկրներ: Բնական գազը տեղափոխում են խողովակաշարով, քանի որ այլ ելք չկա, իսկ հեռվում գտնվող երկրներին անհնար է գազ մատակարարել, որովհետև այդքան մեծ հողովակաշար հազիվ թե կառուցվի: Բնական գազը  շատ մեծ դեր ունի կենցաղում և արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Այն նաև  օգտագործվում է մետաղամշակման ոլորտում: Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք սկսել է մեծ դեր ունենալ, քանի որ այն ավելի էժան է քան բենզինը, և էկոլոգիապես մաքուր:  Ապացուցված է, որ երբ մեքենաները աշխատում են գազով, ավելի քիչ է աղտոտում օդը քան բենզինը:  Բնական գազը որպես ավտոմեքենայի վառելիք  օգտագործելու դեպքում  կնվազի մթնոլորտի ջերմոցային էֆեկտը, մինչև  20%:Ի՞նչ են իրենցից ներկայացնում այլընտրանքային էներգետիկ աղբյուրները, ինչպիսի՞ զարգացման հեռանկարներ ունի  այն մեր երկրում: Աշխարհի շատ երկրներում դրանց օգտագործումը նպաստում է մեծ չափով էներգիայի խնայողությանը:
Այլընտրանքային էներգետիկան, որպես էներգիայի արտադրման առանձին ճյուղ, ավանդականից տարբերվում է նրանով, որ այստեղ օգտագործվում է քամու, արեւային ջերմության, բիոզանգվածից առաջացող գազի, նաեւ ֆոտոէլեկտրական էֆֆեկտի երեւույթը, որի միջոցով արեւի լուսային էներգիան վերածվում է էլեկտրականի: Նշված այլընտրանքային էներգետիկ միջոցներից ամենաարդյունավետներն են արեւի ջերմային եւ քամուց ստացվող էներգիաները:Առավել արդյունավետությունը կայանում է նրանում, որ Հողմակայանի միջոցով քամուց ստացվող էներգիան հողմակայանի կողմից օգտագործվում է 40-50%-ով. այսինքն` քամու էներգիայի 40-50%-ը վերածվում է հողմանիվի պտտական շարժման: Խոսքն այն հողմանիվների մասին է, որի պտտման առանցքը զուգահեռ է քամու շարժման ուղղությանը: Ժամանակակից սարքերը կարող են կլանել արեւի ջերմային էներգիան 80-90%-ով: Մնացած դեպքերում էներգիայի ստացման արդյունավետությունը շատ փոքր է:
-Ի տարբերություն էներգիայի ստացման ավանդական աղբյուրների (ջերմային, էլեկտրաէներգիա), որոնք կարող են մեծ չափով վնասել շրջապատին, այս միջոցների օգտագործման դեպքում շրջակա միջավայր արտանետումները բացառվում են: Արեւի, նաեւ քամու էներգիան օգտագործելու համար անհրաժեշտ են ոչ բարդ սարքեր: Միայն դրանց համար պետք է վճարել: Դրանք բավականին երկար ժամանակ դիմացկուն են մնում: Առավել քիչ ենք վճարում արեւի ջերմային էներգիան օգտագործող սարքի համար: Փոքր հզորությամբ`




 

No comments:

Post a Comment